#21 (1192) 31.05.2017 – 06.06.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Առաջին Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններին:
Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտների համար մայիսի 26-ին հնչեց Վերջին զանգը:
Նույնիսկ չէի էլ երազի, որ անձամբ կճանաչեմ մի մարդու, որը լեգենդար Մոնթե Մելքոնյանի զինվորն է եղել. նրա տանկը հաղթանակներ է կերտել թե՛ 90-ական թվականների եւ թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին:
Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի նախագահի նստավայրում պարգեւատրման հանդիսավոր արարողություն էր:
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին». ահա հասարակական մի աննախադեպ ձեռնարկ, որով ճիշտ ժամանակին երիտասարդների այս խումբը սեփական նախաձեռնությամբ ու սրտի կանչով օգնության ձեռք մեկնեց բանակին, փորձեց և փորձում է հոգեբանական և նյութական աջակցություն ցույց տալ բանակում վիրավորված մեր զինվորներին, ոտքի կանգնեցնելու նրանց:
Այս հոդվածի հերոսը ներկայացվելու կարիք չունի: Բավական է, երկու բառ դնել իրար կողքի, ու անմիջապես պարզ կլինի, թե ում մասին է խոսքը… Լեգենդար և համեստ… Եվ գուցե հենց այստե՞ղ է գաղտնիքը, որ նա, ում անունը անմիջականորեն զուգորդվում է Շուշիի ազատագրման որոշիչ գործողության հետ, ով կրում է Արցախի հերոսի պատվավոր կոչումը, այսքան մոտ է ժողովրդին, այսքան սիրելի է ու հարազատ: