Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (1192) 31.05.2017 – 06.06.2017

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Մայիսի 28-ին Առաջին Հանրապետության տոնի առթիվ Կապանում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումն սկսվեց կենտրոնական՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակից, որտեղ զորամասի զինվորները զենք-զինամթերքի ցուցադրություն էի կազմակերպել՝ հասարակությանը զինատեսակներին ծանոթացնելու նպատակով:

ԽԱՉԸ, ՈՐ ԲԱԶՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՊԱՐԳԵՒԵՑ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԻՆ

Պողոս առաքյալի վկայությունը խաչի մասին իր ողջ խորությամբ ընկալած հայ ժողովուրդը պատմության ընթացքին Խաչը դարձրել է իր կյանքի ուղենիշը:

ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑԱԾ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մարաշցիների` Դեր Զորի շարասյունից Զեյնեի պատմությունը ևս նման է բոլոր հայ կանանց պատմություններին։ Կին միջնորդ Հեջիե Մերդինին Զեյնեին վաճառում է Մարդինի Մազըդաղը գավառի Փիրան գյուղի բնակիչ Էմինե Մըսթոյին։ Զեյնեն, օգտվելով այն հանգամանքից, որ գյուղացիները թուրքերեն չգիտեն, նախ որդուն՝ Ալիին, թուրքերեն է սովորեցնում, իսկ հետո պատմում իր ապրածները։

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ

Նրանց գործիքները ջարդելով՝ բանվորներին ու արհեստավորներին թույլ չէին տվել աշխատել և ետ էին ուղարկել: Զինվորները զարմացել էին՝ տեսնելով իրենց դեմ ելած անզեն կանանց: Կանանց այս համարձակ քայլը տվել էր իր արդյունքը, և ծրագրավորված զորանոցները չէին կառուցվել:

ԱԶՆԱՎՈՒՐԸ

Մայիսի 22-ին կենդանի լեգենդ, ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։

ԱՄՐԱՊՆԴԵՑԻՆ «ՍԱՐՍԱՓԵԼԻ ԹՈՒՐՔԻ» ԿԵՐՊԱՐԸ

Ինչպես հայերը, այնպես էլ այլազգիները վշտացած և վրդովված էին՝ դիտելով տասնմեկ ցուցարարների վրա հարձակման տեսանյութերը, որոնք վիրավորվել էին մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարվածներից, ծեծուջարդից և շնչահեղձ անելուց հետո:

ՀԱՂԹԱՆԱԿՍ՝ ԸՆՏԱՆԻՔԻՍ, ՄԱՆՉԵՍԹԵՐԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Առաջին Հանրապետության տոնի առիթով պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար: