Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#23 (1194) 14.06.2017 – 20.06.2017

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆՈՎ ԵՐԿԻՐԸ

Արեւածաղիկները մեծ են, խոշոր գլուխներով, կրակագույն: Թվում է` ուր որ է՝ դուրս կպրծնեն կտավից, կջարդեն բարակ, կանաչ ցողունները ու կթափվեն ափերիդ մեջ: Այնքան անզուսպ հրճվանք, անանց պոռթկում ու անկասելի ուժ կա կտավի վրա, որ սրտիս զարկերն արագանում են:

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Հինավուրց ընկուզենիների մեջ կորած Նոր Ազնաբերդ գյուղ հասնելուն պես` մեզ` անծանոթներիս, սիրով դիմավորում են այգում աշխատող կանայք և գյուղի մանկահասակ երեխաները: Չորսամյա Արայիկը ակնհայտորեն հետաքրքրված է նորեկներով` հատկապես մեր վարորդ, ժամկետային զինծառայող Հայկով, որի հետ անմիջապես ընկերանում են:

ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿԸ

ՀՀ զինված ուժերի զորամասերից սփյուռքի 25 պետություններում ապրող 74 ուսումնական հաստատությունների սաներին ուղղվել է 1271 նամակ: Առաջիկա մի քանի համարներում կտպագրենք դրանցից մի քանիսը:

ԵՎՍ ՄԵԿ ԳԱՐՈՒՆ` ԱՌԱՆՑ ՍԱՐԳՍԻ

Օրերս Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ա. Մռավյանի անվան թիվ 4 դպրոցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հերոս Սարգիս Արմենակի Սահակյանին նվիրված հուշ-ցերեկույթ, եւ IVա դասարանը անվանակոչվեց հերոսի անվամբ:

«ՀԱՅՐՍ ՄԻՇՏ ՇԱՐՔՈՒՄ Է` ԻՄ ԿՈՂՔԻՆ»

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արմավիր Մնացականյանը ծնվել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղում՝ Սամսոն եւ Մարուսյա Մնացականյանների ընտանիքում: Տասնմեկ երեխաներից մեկն էր: Ավարտել է տեղի դպրոցը, ծառայել Խորհրդային բանակում:

ԱՆԴՐԱՆԻԿԻ ԵՐԳԸ

Եկան նոր օրեր: Հաղթողները թշնամական մայրաքաղաք մտան եւ արձակեցին գոտիները: Նրանք մոռացան զինաթափել եւ Անատոլիայի թրքական ութ զորաբանակները պատրաստի գտավ ինքը` Մուստաֆա փաշան:

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ

Արևմտյան Հայաստանում ոչ մի քայլ, ոչ մի աշխատանք չէր կարող կատարել հայ ֆիդային` ազատագրական պայքարի գործիչը, եթե հայ կինը իր կյանքի գնով հանձն չառներ անսահման զոհաբերություն և տանջանք՝ պաշտպանելու ազատագրական պայքարի նվիրյալի կյանքը: