#24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017
Փետրվարի 24-25-ի գիշերն է: Հակառակորդի հատուկջոկատայինների մի մեծ խումբ մոտենում է Արցախի պետական սահմանի Մարտունու պաշտպանական ուղղությանը: Դանդաղ առաջ շարժվելով՝ հատուկջոկատայինները փորձում են ականապատ տարածքում արահետ բացել: Մեր դիրքապահները նկատում են նրանց շարժն ու անշտապ կրակային դիրք զբաղեցնում:
Ադրբեջանը հայտնվել է քաղաքացիական պատերազմի եզրին: Արդեն ակնհայտ է, որ Ալիև – Փաշաևներ տանդեմին խիստ անհրաժեշտ է սահմանային լարվածությունը՝ իր իշխանությունը ոչ միայն կայունացնելու, այլ արդեն՝ գոնե պահելու համար: Տարածաշրջանային զարգացումների ազդեցության տակ Ադրբեջանում աճում է հեղաշրջման վտանգը, որի հեղինակները կարող են լինել ինչպես Արևմուտքից, այդպես էլ՝ նույնիսկ Անկարայից ու Էր Ռիադից:
Հունիսի 18-ին լրացավ վաստակավոր նկարիչ, ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակ ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆԻ 70-ամյակը: Օրերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անվանի նկարչին պարգեւատրեց «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Մարտկոցի հրամանատար, կապիտան Սեդրակ Մադաթյանը ծառայում է հարավային սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյանը կապիտանի մասին խոսելիս նշում է. «Մեր երիտասարդ լավագույն սպաներից է, պարտաճանաչ է, բարեխիղճ, ենթակաների նկատմամբ պահանջկոտ է եւ միաժամանակ բարյացակամ ու հոգատար: Մասնագիտական բարձր եւ հիմնարար գիտելիքներով է օժտված»:
«Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի (նախագահ՝ Մարգարիտա Խաչատրյան) եւ ԼՂՀ «Սատարում հարազատ բանակին» հասարակական կազմակերպության անդամները (նախագահ՝ Վերա Գրիգորյան) առաջին համատեղ շրջայցը կատարեցին գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման N զորամաս: