#27 (1198) 12.07.2017 – 18.07.2017
Ամենուր զորակոչի շունչն է թեւածում: Ուր գնաս՝ գյուղ, քաղաք, բակ ու փողոց, ամենուր զորակոչից են խոսում: Ժողովուրդն ապրում է զորակոչով: Երկիրն է ապրում զորակոչով: Հպարտությունն ու հուզմունքը, ուրախությունն ու արցունքը խառնվել են իրար:
Նորակոչիկներն անակնկալի եկան, երբ տեսան Բերձորի՝ Արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված հուշահամալիրում իրենց դիմավորողներին: Բերձորի պետական մանկապարտեզի ավագ խմբի սաները շարք էին կանգնել զինվորական համազգեստով, յուրաքանչյուրի ձեռքին մեկ տառ:
Սիրիահայ Գեւորգ եւ Մեսրոպ Կազանջյանները որոշեցին կամավոր զորակոչվել պաշտպանության բանակ: Առաջինը Գեւորգը զինվորագրվեց, մեկ տարի անց համազգեստ հագավ Մեսրոպը: Հայերեն ոչ մի բառ չգիտեին, բայց զինակից ընկերների օգնությամբ երդման տեքստն անգիր սովորեցին եւ ուխտեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին:
Զորակոչը շարունակվում է: Արաբկիրի զինկոմիսարիատի առաջ հավաքվել են հարազատ-բարեկամ, ընկեր-ծանոթ՝ բանակ ճանապարհելու իրենց տղաներին:
Մաշտոցի զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկա. Դավթաշեն և Աջափնյակ համայնքների բնակիչները եկել են ճանապարհելու զինակոչիկներին: Նրանք համբերատար սպասում են, մինչև զինկոմիսարիատում իրենց զավակները մեկ անգամ էլ բուժզննում անցնեն, պատրաստվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Զրույց պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ