#29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017
«Հայ զինվորի» յուրաքանչյուր նոր համար հոբելյանական է, իրադարձություն ոչ միայն մեր ներկա իրականության, այլեւ՝ հատկապես ու մասնավորապես ապագայի համար, որովհետեւ գալիքի ընթերցողը Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնաթերթի միջոցով պիտի իմանա ճշմարտությունը հայկական բանակի ստեղծման, կայացման ու ամրապնդման, հաղթանակների ու անխուսափելի դժվարությունների, ի վերջո ազգային պետականության պատվարն ու գրավականը դառնալու վերաբերյալ:
Արմավիրում հերթական զորակոչն է: Սովորաբար նման օրերին զինկոմիսարիատի բակը մարդաշատ է լինում: Բայց այս անգամ միայն երկու պատանի և մի տղամարդ տեսնելը զարմացրեց ինձ. երեւի շուտ եմ եկել: Նրանք կողք կողքի նստած զրուցում են: Մտածում եմ՝ հայրը խրատ է տալիս որդիներին բանակ գնալուց առաջ:
Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի նախապատրաստական գումարտակի զորանոցներում նորից աղմկոտ է՝ հերթական համալրումն է: Հենց այստեղ են ուսումնական մի քանի ամիսների ընթացքում անփորձ նորակոչիկներից բանիմաց ու կարող զինվոր կոփում: Այստեղ են երիտասարդները զենք կրելու, մարտական խնդիր կատարելու իրավունք վաստակում:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում մեկնարկել են հնգօրյա հրամանատարական հավաքները:
Արմենի մոր հետ շուկայում ծանոթացա: Ծիրան, բալ ու մածուն էր վաճառում: Մրգերը խնամքով շարել էր իրար վրա, մածնի բանկաները հավասար դրել կողք կողքի: Բարետես, ճաշակով հագնված երիտասարդ կին էր, որն անգամ շուկայում վաճառելիս չէր մոռացել ներկել շուրթերն ու զգեստին համապատասխան ականջօղեր կրել: Ակամա ժպտացի կնոջը: Շոգ էր, ու սառը տնական մածուն վայելելու հեռանկարը ստիպեց, որ ճեղքեմ մարդաշատ միջանցքն ու մոտենամ կնոջը:
Առավոտյան արդեն մարդաշատ էր զինկոմիսարիատի բակը: Գալիս էին զինվորացու տղաները հարազատների, ընկերների, բարեկամների ուղեկցությամբ: Գալիս էին բարձր տրամադրությամբ: Զինկոմիսարիատի անձնակազմն զբաղված էր օրվա խնդիրներով: Զինկոմ, գնդապետ Գևորգ Մխեյանը երեք տարի է, ինչ ղեկավարում է զինկոմիսարիատը: Տեղեկացրեց, որ անցած զորակոչերն անցել են կազմակերպված, առանց որևէ խնդիրների:
Քաշաթաղի շրջանի 2 բնակավայրերից՝ Աղանուսից եւ Ապարանից 12 աշակերտներ կրթություն են ստանում Աղանուսի հիմնական դպրոցում, որն սկսել է գործել 1996 թվականից, իսկ 2001թ.-ից անվանակոչվել է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի «Սասունցի Դավիթ» (հետագայում՝ «Սասնա ծռեր») ջոկատի զոհված ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունով: