#30 (1201) 02.08.2017 – 08.08.2017
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է լուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները` անկախ սեռից, տարիքից եւ ազգային պատկանելությունից:
Զորակոչի վերջին օրն է: Հանրապետության տարբեր ծայրերից կենտրոնական հավաքակայան են մտնում ամառային զորակոչի վերջին զորակոչիկները: Հավաքակայան է այցելել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասում մի քանի րոպեից կմեկնարկի զինվորական երդման արարողությունը: Շարահրապարակում վերջին նախապատրաստություններն են: Նորակոչիկներն անհանգիստ են՝ հանկարծ չշփոթեն շարային վարժությունները, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած նրանց ծնողները՝ հուզված. դեռ երեկ իրենց զավակները երեխա էին, իսկ այսօր տողանի են կանգնել զենքը կրծքին ամուր սեղմած:
Ուսումնական զորամասը համալրած, երդման պատրաստվող տղաների մի զորք է կանգնած շարահրապարակում: Զորակոչիկներից նրանք, որոնց երդման արարողությունը դեռ առաջիկայում է, ձեռք ձեռքի տված պատ են ստեղծել, կարգուկանոն են պահպանում: Կանգնած եմ ծնողների, հարազատների, բարեկամների ու ընկեր-ընկերուհիների մեջ՝ «պատի» այս կողմում, և ակամա լսում եմ նրանց մեկնաբանությունները:
Փխրուն խաղաղության պայմաններում ՀՀ զինված ուժերը հետևողականորեն իրականացնում են մեր օդային սահմանների պաշտպանությունն ապահովող արդի ՀՕՊ միջոցների համալրումը: Հակառակորդի յուրաքանչյուր նոր զինատեսակ անհապաղ իր հակակշիռն է ունենում մեր զինված ուժերում: Ի թիվս այլ միջոցների՝ մեր երկրի օդային սահմանն այսօր վստահորեն պաշտպանում են նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրները: