Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#33 (1204) 23.08.2017 – 29.08.2017

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Զորամասի վարժարանը իրական մարտի դաշտ էր հիշեցնում: Իսկ ամենից ուրախալին այն էր, որ ստորաբաժանումների գործողություններում պարզապես հնարավոր չէր տարբերակել փորձառուներին եւ նոր զորակոչված զինվորներին:

«ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՔԱՇԵԼ ՀՐԱՆՈԹԻ ԹԵԼԸ»

Հրետանային դիվիզիոնը ձորի մեջ է` պաշտպանված կտրտված կանաչ լեռներով: Ձորի երկայնքով դասավորված են ուսումնական կետերը: Ծածկի տակ կողք-կողքի մարտական մեքենաներն են: Զինվորները լվանում, մաքրում, ստուգում են սարքինությունը: Ավելի հեռվում շտաբն է: Մեծ սենյակում, գրասեղանի մոտ նստած է դիվիզիոնի շտաբի պետը՝ մայոր Վահե Շեկոյանը: Նա ինչ-որ թվեր է ճշգրտում, ուղղում, լրացնում: Թողնում է գործն ու բացատրում. հունիսի 5-9-ը լեռնահրաձգարաններից մեկում դիվիզիոնը մասնակցել է բրիգադի մարտավարական զորավարժությանը:

ԱԶԳԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ

Վաղ առավոտյան Արարատ քաղաքի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկները կազմ ու պատրաստ սպասում են զինվորական երդմանը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Աղվանը քաղաքացիական կյանք է վերադարձել մեկ ամիս առաջ, բայց չի զգում, որ զինվորական համազգեստն ու զորամասային կյանքն անցյալում են: Ականջներում դեռ զինակից ընկերների կատակներն ու հրամանատարների հրահանգներն են հնչում ու դեռ երկար կհնչեն՝ չի կասկածում։

ԿԱՆԽԵԼ ՀԱՆՑԱՆՔ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Զրույց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

ՄԱԽԱԹԸ ՊԱՐԿՈՒՄ ՉԵՍ ԹԱՔՑՆԻ

2016թ. ապրիլի քառօրյա ադրբեջանական ագրեսիան միջազգային բոլոր օրենքներով անկախություն հռչակած Արցախի Հանրապետության դեմ, արժանացավ Իլհամ Ալիեւի եւ իր գլխավորած պետական ապարատի արտաքուստ հիացական արձագանքներին:

ԵԿՄ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ

Հայոց երկու պետությունների համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին և մեր հայրենիքի հզորացմանը նվիրված՝ ամեն տարի ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպվում է ուխտագնացություն ՀՀ բոլոր մարզեր և Արցախի շրջաններ ու մայրաքաղաք Ստեփանակերտ: