#36 (1207) 13.09.2017 – 19.09.2017
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր նախագիծ, որով սահմանվում է՝ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են որոշ զորամասերում կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը:
Ուսումնական առօրյան բոլոր զորամասերում ու ստորաբաժանումներում հագեցած է մասնագիտական պարապմունքներով ու վարժանքներով: Դրանք են կոփում մեր բանակի զինվորներին, դարձնում ավելի փորձառու և հմուտ մասնագետներ: Հատուկ նշանակության ստորաբաժանման ժամկետային զինծառայողներն օրերս մասնակցեցին ճամբարային հավաքի, որի ավարտին կատարվեց խմբի կազմով ռազմերթ:
Զինվորական գործը որպես կյանքի ուղի ընտրած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները քիչ չեն զինված ուժերում: Ավելին, բանակի մաս կազմելու ցանկություն ունեցող կանանց թիվը զգալիորեն աճում է:
Ուսումնական զորամասերում շարունակվում է զինծառայողների մարտավարամասնագիտական պատրաստությունը: Պարապմունքների նպատակը զինվորական մասնագիտությանը լիարժեք տիրապետող հայրենիքի պաշտպաններ պատրաստելն է:
Զինված ուժերի ևս մեկ զորամասում հանդիսավոր արարողությամբ շահագործման հանձնվեց նոր կառուցված ճաշարան: Շենքային նոր պայմանները, արտաքին ու ներքին հարդարանքը, նոր գույքն ու ժամանակակից խոհանոցային սարքավորումները հուշում են, որ սննդի մատակարարման կարգն ու որակական պատկերը այս զորամասում ևս արմատապես փոխվելու են։