#43 (1214) 01.11.2017 – 07.11.2017
Արեւը մայր էր մտնում, երբ դիրք հասանք: Չորացած խոտերով եզերված հարթ ու երկար արահետով բարձրանում ենք գետնատնակ: Եվ ինչքան վեր ենք բարձրանում, այնքան ավելի պարզորոշ են լսվում հակառակորդի կրակոցները: Հաղթակազմ հրամանատարը, որի անուն ազգանունը Վահան Պիլիյան է, բարձրաձայն սկսում է հաշվել՝ մեկ… երկու… վեց… տասնութ… Հետո մխիթարող ու հանդարտ ձայնով դառնում է ինձ. «Դատարկ աղմուկ է: Միշտ նույն բանն է»: Չգիտեմ՝ այդ խոսքերով նա պարզապես ցրո՞ւմ է լրագրողիս տագնապը, թե իսկապես վտանգի նշույլ իսկ չկա լռությունը լցնող այդ կրակոցներում:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի հրամանատարությամբ հոկտեմբերի 23-ից 26-ը ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերի եւ ավիացիոն խմբավորման մասնակցությամբ անցկացվեց «ԶՈՒ օպերացիաներում մարտական գործողությունների նախապատրաստումը եւ վարումը» թեմայով եռափուլ մարտավարամասնագիտական զորավարժություն: Այն աննախադեպ էր՝ առաջադրված խնդիրներով եւ զորքերի ներգրավման ծավալով:
27-ը հոկտեմբերի 2017թ.: Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում հավաքվել էին 5-րդ ԶՄ հրամանատարությունը, Արարատի մարզի երկրապահ կամավորականները, համայնքապետները, Սպարապետի մտերիմները եւ զինակիցները, պարզապես մարդիկ, որոնք իրենց պարտավորված էին զգում այդ օրը հարգանքի տուրք մատուցելու նահատակներին:
Հոկտեմբերի 25-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվեց 2017թ. ուսումնական տարվա 3-րդ ուսումնական փուլը: Նիստը բացեց զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Նա ներկայացրեց վերջերս տեղի ունեցած կադրային փոփոխությունները, շնորհավորեց սպաներին, նշելով, որ արդեն հիմնականում պաշտոնների առաջընթաց են ունենում տեղերից` իհարկե մրցութային կարգով: Այդպիսի շարժը նույնպես խթան է պարտականությունների բարեխիղճ կատարման:
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը
1-ին ԶՄ ենթակա զորամասերում պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 1-ն անցկացվել են ներզորամասային, ներզորամիավորային շարային մրցումներ՝ զորքերում շարային, ինչպես նաև՝ հրամանատարների մեթոդական պատրաստության մակարդակը և պատասխանատվությունը բարձրացնելու, լավագույն մոտոհրաձգային վաշտը որոշելու նպատակով: