#44 (1215) 08.11.2017 – 14.11.2017
Նա ինքնամփոփ չէ, բայց շատ համեստ է: Արտաքուստ խաղաղ է, ինչպես հաստատակամ բնավորություն ունեցող մարդը, բայց նաեւ տաքարյուն է թվում: Խոսում է ցածր, փափուկ ձայնով, բայց զարմանալի զգաստությամբ: Դեմքն ազնիվ է, հայացքը՝ շիտակ, ինքնավստահ: Թավ հոնքերի տակ անհանգիստ, մոխրականաչավուն աչքերն են: Նա մոտ երեսուն տարեկան է:
Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 7-ին նշվեց հետախուզության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ:
ՀՀ զինված ուժերի ռազմական հետախուզությունը 25 տարեկան է: Ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր ու ցերեկ:
Համաբանակային «Հայ ասպետ» սիրված հեռուստանախագծի կիսաեզրափակիչ փուլն է: Նախնական փուլում 44 մասնակից թիմերից կիսաեզրափակիչ են դուրս եկել 9-ը: Լարված ու կենտրոնացած են զինվորները, աշխատում են անսխալ պատասխանել:
Գնդապետ Կարեն Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Գաբրիելյանը արձակուրդն է անցկացնում հայրենի Էջմիածնում: ԵՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսն ավարտելուց հետո, կիսատ թողնելով ուսումը, Սարգիսը զորակոչվել է Արցախ՝ հայրենիքին պարտքը տալու:
Սույն թվականի հոկտեմբերի 26-ին 5-րդ զորամիավորման Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում մեկնարկել են 2017թ. ձմեռային զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայությունից արձակվող զինծառայողների մասնագիտական կողմնորոշմանը, հետագա աշխատանքային գործունեության պլանավորմանն ուղղված փորձնական ծրագրով աշխատանքները: