#47 (1218) 29.11.2017 – 05.12.2017
Ուժի կողքին երազանքները դառնում են հույս, կամք ու վճռականություն: Նպատակ, պարտք ու երդում: Ուժն է Գագաթ տանող ճանապարհի անդավաճան ուղեկիցն ու ՀԱՂԹԱՆԱԿԻ երաշխավորը:
Զորամաս այցելությունս համընկավ դիրքային ծառայության հանկարծակի ստուգումների հետ: Զորամասի սպա-հոգեբան, կապիտան Վահագն Չոբանյանն ու ՀՀՍ ծառայության սպա, կապիտան Վահե Հակոբյանը հաճախակի իրականացվող հանկարծակի ստուգումներից մեկն էին անցկացնելու մարտական հենակետերում:
Նոյեմբերի 26-ին «Հայ Ասպետ» համաբանակային հեռուստախաղի եզրափակիչ փուլն էր: Եզրափակիչ էին անցել գնդապետներ Սուրեն Մարտիրոսյանի, Գեղամ Գաբրիելյանի եւ Արծվիկ Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասերի զինվորները:
Ամիսներ առաջ համացանցում տարածված տեսանյութը տագնապալի էր ու հուզիչ: Առաջնագիծ նկարահանման գնացած «Շանթ» հեռուստաընկերության օպերատորն ու ռեժիսորը հայտնվել էին ադրբեջանցի դիպուկահարի նշանառության տակ: Նրանք մի կերպ նետվեցին մեքենայից ու պատսպարվեցին փոքրիկ թմբի հետեւում, բայց դիպուկահարը հասցրեց կրակել օպերատորի ոտքերին: