#48 (1219) 06.112.2017 – 12.12.2017
Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում դեկտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Արցախում անցկացված զորավարժության շրջանակում վարժանքներ իրականացվեցին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողներն անցան ռազմական հավանական գործողությունների ժամանակ տարբեր իրավիճակներում աշխատելու պատրաստություն։ Անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո նրանք ստացան համապատասխան փաստաթղթեր, հատուկ համազգեստ՝ PRESS գրությամբ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ:
ՀՀ ԶՈՒ թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման առանձին ուսումնական ստորաբաժանման դաշտային պայմաններում հացաթխման գործնական պարապմունքներ էին: Դրանք անցկացվում էին պատրաստության պլանի համաձայն:
Հայ ժողովրդի քաջարի զավակ, լեգենդար զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ ՌԴ եւ Բելառուսի տարբեր քաղաքներում:
Մեր խրամատը փոքր-ինչ բարձրում է եւ վերահսկում է հակառակորդի դիրքեր տանող ճանապարհը: Անտառների, խիստ թեքադիր ձորալանջերի արանքում երկու բանակներն իրարից բաժանող սահմանագիծն է, չեզոք գոտին՝ Գյուլիստանը: Երբեմնի բարետես հայկական գյուղը հիմա ավերակ է՝ քարուքանդ եղած տներով։
Ապագա մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897 թ. դեկտեմբերի 2-ին, Անդրկովկասյան երկաթուղու Ելիզավետպոլ քաղաքի երկաթուղային կայարանի բանավանում։ Ծնողները Ելիզավետպոլի գավառի Չարդախլու գյուղից էին, գյուղ, որ հայտնի էր իր ռազմական հարուստ ավանդույթներով։
ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ. արվեստագետ, մտավորական, ազգային գործիչ, նվիրյալ զինվոր, որի սուրբ արյունը ցողվեց հայրենի երկրի վերածնության արշալույսին, հանուն նրա ազատ ու անկախ գալիքի: Նա սերում էր հերոսական ակունքից եւ լույս աշխարհ եկավ իբրեւ հերոսական երեւույթ, ապրեց ու արարեց հերոսաբար եւ հերոսաբար ընդունեց մահն իմացյալ: