#50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017
Յուրաքանչյուր պարգև համարում եմ գնահատական կատարվածի և պարտավորվածություն հետագայում ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ կատարելու պարտականություններս: Իսկ այս վերջին պարգեւը, որ ստացա զինված ուժերի գերագույն գլխավոր հարամանատարի կողմից, թերեւս ամենահիշվողն է ու պարտավորեցնողը:
Դեկտեմբերի 5-ից 9-ը 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվեցին հրամանատարական հավաքներ:
Դեկտեմբերի 12-ին 5-րդ զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում մեկնարկեցին 2017թ. ուսումնական տարվա ամփոփիչ քննությունները:
«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը նոր է բոլորել գործունեության մեկ տարին: Այս ընթացքում ՀԿ-ն տարբեր ծրագրերով մշտապես աջակցել ու հայ զինվորի կողքին է եղել։
Դեկտեմբերի 18-ին հանդիսավոր պայմաններում զորամիավորման` Ս. Ոսկանյանի հրամանատարությամբ գործող զորամասին հանձնվեց մարտական դրոշ` որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ:
Օրերս «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի ներքո հավաքվել էին ազգագրական պարի սիրահարները` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի եւ «Նժդեհ» ազգագրական պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի անդրանիկ՝ «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար: