#50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017
Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի փոստը ստացավ դպրոցականների գրած նամակների պատասխանները զորամասից:
Գլուխս հենել եմ նստարանի թիկնակին ու փակել աչքերս: Ռադիոյի հաղորդավարուհին մանկական ձայնով ինչ-որ բան է քարոզում մարդկային հարաբերությունների ու հոգու առողջության մասին: Ուղեղս միացրել է «հրաժարվել» ռեժիմը ու թուղթ «ծամող» մեքենայի պես փոշիացնում է դրսից եկած ամեն միտք: Անիվների բվվոցը նինջ է բերում…
Արթուր Ղարիբյան։ Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին, Ստեփանավանում: Հայրը` Վլադիմիր Ղարիբյանը, ջավախքցի էր, հայտնի անտառագետ և շատ բան էր արել Հայաստանի բնության պահպանության համար, իսկ մայրը` Գոհար Կարապետյանը, կենսաբան էր և դասավանդում էր տեխնիկումում: Արթուրը 3 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Երևան:
Բանակում շատ անեկդոտներ սովորեցի՝ ծիծաղելի ու ծիծաղեցնող: Այդ առումով անտաղանդ եմ, հումոր անել հազվադեպ է ստացվում: Ընկերներս ծիծաղում էին՝ չնեղացնելու համար, մինչդեռ իրենք գործի իրական վարպետ էին, այնպես էին վերարտադրում հրամանատարի ու տեղակալների շարժուձևը, կարծես հենց նրանք էին դիմացս: Հարուստ զորանոց ունեինք` կողքիս դերասան էր քնում, մյուս կողմում՝ երգիչ, երաժիշտ:
18-ամյա Սուրեն Բաբայանն Արարատի մարզի Մրգանուշ գյուղից է: Արդեն հինգ ամիս է՝ ծառայում է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ապագա կինոռեժիսոր է: Ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սակայն չի հասցրել ուսանողի կարգավիճակում լինել, զորակոչվել է բանակ: Ուսումը շարունակելու է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո: