Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

ՀՀ Ազգային ժողովն օրերս քննարկեց և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության մասին» օրինագիծը: Նոր օրենքով սահմանվող տարկետման իրավունքի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին: Թեմայի շուրջ զրուցեցինք մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»՝ ՇԱՐԺԱՌԻԹ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զրույց Երեւանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր ԲՈՐԻՍ ՄԱԿԻՉՅԱՆԻ հետ

ՍԱ ԻՄ ՄԵ՜Ծ ԸՆՏԱՆԻՔՆ Է

Գումարտակի հրամանատար, մայոր Հակոբ Գերյանը չի սիրում պատմել իր մասին, հարցերիս էլ շատ հակիրճ է պատասխանում` ըստ էության. այսպես սովորաբար խոսում են գործի մարդիկ: Վերհիշում եմ քիչ առաջ զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Օհանյանի` նրա հասցեին ասված խոսքերը. «Ոչ միայն լավ զինծառայող է մեր Հակոբը, այլև լավ ընկեր` բառիս լայն իմաստով, մարտական այնպիսի ընկեր, որի հետ անձամբ ես ամենավտանգավոր առաջադրանքներին կգնամ»:

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 11-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում նշվեց ՀՀ Ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի 60-ամյակը: Միջացառումը սկսվեց «Հաղթանակ» զբոսայգում տեղադրված Մոնթե Մելքոնյանի կիսանդրու մոտ՝ ծաղիկների խոնարհման, հոգեհանգստի և խնկահարման արարողություններով:

«ՀԵԹԱՆՈՍ» ԳԱԳՈՆ

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին եւ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ Գագիկ Ստեփանյանը ծնվել է 1967թ.-ի փետրվարի 13-ին Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍԻՆ

2017թ. նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց Արցախի Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 21-ամյակին նվիրված մեծարման երեկո, եւ դպրոցի 9-րդ դասարանն էլ անվանակոչվեց նրա անունով:

ՆՈՐԻՑ ԻՐ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Գևորգ և Կարինե Հովհաննիսյան ամուսիններին նախկին համաքաղաքացիները դիմավորեցին ծափողջույններով, շատերն` արցունքն աչքերին: Նոյեմբերի 14-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված կրթօջախի սան, այս տարվա մարտի 31-ին Արցախի արևելյան սահմանագծում հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ Գոռ Գագիկի Հովհաննիսյանի 24-ամյակին: