2017
Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհվեցին պատվավոր կոչումներ:
Պաշտպանության ոլորտի արդիականացման եւ բարեփոխումների շրջանակում բազմաթիվ ծրագրեր են իրագործվում, կյանքի կոչվում:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը 25 տարեկան է: Այն պատասխանատու է ՀՀ ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական պատրաստության, նրա ֆիզիկական տոկունության, անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների ներդաշնակումը անհրաժեշտ մակարդակի հասցնելու, պահպանելու և կատարելագործելու համար` իրենց նախորոշմանը համապատասխան մարտական և այլ խնդիրների կատարման նպատակով:
Իվան (Հովհաննես) Աղայանցը ծնվել է 1911 թվականի օգոստոսի 28-ին, Գանձակում (Կիրովաբադ), ուսուցչի ընտանիքում։ Դեռ մանկուց բժշկուհի քույրը եղբոր մեջ սերմանեց հետաքրքրություն լեզուներ սովորելու նկատմամբ, իսկ չեկիստ եղբայրներն ամեն կերպ ձգտում էին իրենց ճանապարհով տանել եղբորը, որը հնարամտորեն ընտրեց ոսկե միջինը՝ չնեղացրեց ո՛չ քրոջը, ո՛չ էլ եղբայրներին…
Գետնատնակում երկուսով ենք` ես ու պահպանության տարածքի պատասխանատուն` մայոր Արթուր Բաղդասարյանը: Երկուսս էլ լուռ ենք: Ես մեկը մյուսի հետեւից հարցազրույցներ եմ արել դիրքապահների հետ, անցել եմ նրանց հիշողությունների ճանապարհով, հրճվել եմ ու տխրել, գտել եմ ու կորցրել, հաղթել ու պարտվել նրանց հետ:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում անցկացվեց սեմինար-պարապմունք, որին մասնակցեցին մոտ մեկ տարի առաջ ենթակա զորամասերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության նշանակված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ մի խումբ երիտասարդ սպաներ: