2017
Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության եւ տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:
Սեպտեմբերի 1-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների խորհրդաժողովը՝ «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով:
Սեպտեմբերի 1-ը տոնական էր նաև ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում: Նորաթուխ կուրսանտների համար ուսումնական տարին մեկնարկեց երդման հանդիսավոր արարողությամբ:
Կրթության եւ գիտության օրը մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են հայ-չինական բանակցությունները։
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունված 210 պատանիների համար ուսումնական տարին կմեկնարկի Դիլիջանում: Այստեղ գտնվող նախկին ՊԵԿ կենտրոնը վերջնականապես հարմարեցվել է ուսումնական պահանջներին, ստեղծվել են բոլոր պայմանները զինվորական ուղին ընտրած պատանիների համար: Մնում է միայն ճակատային հատվածում փակցնել վարժարանի կարգախոսը. «Ճանապարհ դեպի բարձունք»:
Երեւան, Հալաբյան փողոց, 44 շենք. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը քսանչորս տարի այս հասցեում է ընդունել իր սաներին: 1400 պատանիներ կրթվել, կոփվել, զինվորական կյանքի առաջին քայլերն են կատարել այս ուսումնական կենտրոնում: Սեպտեմբերի մեկին նորից շարահրապարակում տոնական համազգեստով ու զգաստ կեցվածքով կանգնել էին ռազմամարզական վարժարան ընդունված 210 մոնթեականները, բայց արդեն երեւանյան կրթահամլիրին հրաժեշտ տալու նպատակով: Նրանք տեղափոխվում են Դիլիջան: