2017
Երեք տարի առաջ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, «Ամերիկանա» առևտրի կենտրոնի պաշտոնյաները Գլենդելում ապօրինաբար և ամբարտավանորեն արգելեցին Հայոց ցեղասպանությանն առնչվող շապիկների վաճառքը: Այնինչ, հայ երիտասարդները պայմանագիր էին կնքել` նախօրոք ներկայացնելով իրենց ապրանքը և վճարելով կրպակի վարձակալության համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետեւյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Այս տարի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին մասնակցում են 19 երկրների թիմեր` 3 անձնակազմով: Տանկային բիաթլոնի հայկական անձնակազմն ամենաերիտասարդն է:
Մտնում եմ գետնատնակ… ու մի պահ չեմ հասկանում` ինչ է կատարվում: Ծիծեռնակների մի խումբ բարձր ծլվլոցով անկանոն թռչում է դես ու դեն` պտույտներ գործելով օդում ու համարյա դիպչելով գլխիս:
Զորամասը բանակային տարվա արդյունքներով ճանաչվել է լավագույնը զորամիավորման կազմում: Զորամասի ձեռքբերումների, առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքների, զորքի տեխնիկական հագեցվածության եւ այլ հարցերի շուրջ է ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ զրույցը զորամասի հրամանատար, գնդապետ ՀՐԱՅՐ ԱԹՈՅԱՆԻ հետ:
Պատուհանից դուրս եմ նայում եւ մտածում ստացած առաջադրանքիս մասին. զրուցել բանակից վերադարձած կամ նոր բանակ գնացող երիտասարդի հետ: Չէի կարողանում գտնել այդպիսի մեկին, քանի որ բոլոր ընկերներս բանակում են արդեն: Լարեցի հիշողությունս եւ գտա մեկին, որն արդեն զորացրվել էր: