2017
Հուլիսի 11-ից 13-ը «Զառ» ուսումնական կենտրոնում խաղաղապահ գործողությունների սցենարով եռօրյա զորավարժություն անցկացվեց: Ներգրավված էին Խաղաղապահ բրիգադի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և ինժեներասակրավորային առանձին խաղաղապահ գումարտակի դասակներից մեկի շուրջ 500 զինծառայողներ, ռազմական ու բժշկական տեխնիկա, ուղղաթիռներ:
Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից կենտրոնական հավաքակայան են մտնում զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսները: Հավաքակայանում ամեն ինչ հստակորեն կազմակերպված է. նորակոչիկներին դիմավորում-ընդունումից սկսած՝ մինչեւ ծառայավայր մեկնումը:
Զրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
Նրանք այսօր վերջին անգամ հագնում են զինվորական տաբատները, շապիկներն ու կապում հարմար դարձած կոշիկների քուղերը: Վերջին անգամ հարդարում են անկողինը, հետո աթոռակներից անշտապ վերցնում զինվորական գլխարկներն ու գոտիները: Դուրս են գալիս զորանոցից, որ հիմա անծայր է թվում:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորումում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության հարցեր: