2017
Շարքային Վահան Ավետիսյանն է նկարներում: Ավելի ճիշտ՝ Վահանն է ու իր զենքը՝ Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը: Ծառայության ընթացքում նրանք մի միասնություն են դարձել, անբաժան ընկերներ են: Վահանն ասում է՝ «զենքն իմ կեսն է»:
Հարավարեւելյան դիրքը սահմանի ծայրին է: Ամառային դեղնահող ճանապարհն արագ ենք անցնում եւ տեղ հասնում քրտնած ու փոշոտ: Մեքենայի անիվների արգելակման ձայնը բլինդաժում հանգստացող զինծառայողներին հավաքում է հսկայական թթենու տակ: Մերկ հարթավայրում հաստաբուն կանաչ ծառը, ասես, փրկության օազիս լինի:
Սպաների արհեստավարժ գործունեությունում առանցքային դեր է խաղում ենթակաների հետ բազմաբնույթ ուսումնադաստիարակչական աշխատանքը, անձնակազմի և նրա զինվորական գործունեության նախապատրաստման գործընթացի ղեկավարումը:
Բելգորոդի քաղաքապետարանի որոշմամբ՝ քաղաքի Վոստոչնի միկրոշրջանի փողոցներից մեկը անվանակոչվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքը գերմանաֆաշիստական զորքերից ազատագրող 340-րդ հրաձգային դիվիզիայի, իսկ հետագայում նաեւ 73-րդ հրաձգային կորպուսի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, գեներալ-լեյտենանտ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանի անվամբ։
2017թ. հունիսի 22-ին Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկ քաղաքում Ռուսաստանի հայերի միության Վորոնեժի տարածքային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ բացվել է ԽՍՀՄ հերոս, կործանիչ ավիացիայի օդաչու, էսկադրիլիայի հրամանատար, ավագ լեյտենանտ Սերգեյ Բուռնազյանի կիսանդրին:
4-րդ զորամիավորման N զորամասում տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն՝ ուղղված կարգապահության և ծառայության անվտանգ կազմակերպման խնդիրներին: