2017
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցան զինծառայողների հոգեւոր կյանքին առնչվող մի շարք իրադարձություններ: Զորամիավորում այցելեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
2017թ.-ի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի երկրագիտական թանգարանում՝ նվիրված լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանին, որը 2014թ.-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելով և հետագա ծառայության անցնելով ՊԲ զորամասերից մեկում, 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին մարտական առաջադրանք կատարելիս զոհվել էր հակառակորդի դիպուկահարի կրակից:
-Ինձ մի անգամ էլ տար դիտակետ,- ասում եմ կրտսեր սերժանտ Սասուն Հակոբյանին: -Ուզում եմ տեսնել չեզոք գոտին… Գետնատնակում կիսախավար է: Մութը տրամադրում է զրույցի, բայց ես մտածում եմ, որ եթե մի անգամ էլ միասին քայլենք խրամատով, տեսնենք չեզոք գոտին, ավելի հեշտ կլինի խոսելը սեփական ցավի, տագնապի, կարոտի, սիրո ու երջանկության մասին:
Օրերս մարտական պատրաստության և զորամասի կենսագործունեության այլ ոլորտների վերահսկում է իրականացվել և ցուցաբերվել մեթոդական օգնություն ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում: Մարտկոցի կազմով նախապատրաստված կրակային դիրքում կրակի կառավարման գործընթացն է:
Հոգևորականն Ամենակալ Աստծու պատգամավորն է, ինչպես նշված է Սուրբ Գրքում և հատկապես Հին Կտակարանում` Մաղաքիայի մարգարեության մեջ. «Արդարև, քահանայի շրթունքները զգույշ պիտի վարվեն գերության հետ, նրա բերանից պիտի օրենքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը» (Մաղ. 2:7):
Սիրելի՛ զինվոր, մեր թերթի հավատարիմ ընթերցող, 81-ամյա Ռազմիկ Նազարյանը քեզ է ձոնել իր այս բանաստեղծությունը: