2017
Ապրիլի 19-ին «Բանակը մեր տունն է» խորագրով միջոցառում կազմակերպվեց Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի միջնակարգ դպրոցում: Առիթը դպրոցի մի խումբ աշակերտներն էին, ովքեր ավարտում էին 4-րդ դասարանը:
Մայիսի 9-ին Մեծ հայրենականի եւ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձներին:
Մայիսի 6-ին Գորիսի Շինուհայր գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցան դասասենյակների անվանակոչության արարողություններ:
Մութն արդեն ընկել էր, երբ մեր բակում կանգնեց հորս բեռնատարը: 1990-ականներն էին, հայրս Արցախից էր եկել: Վազելով իջա ցած: Մեքենայի թափքից տասնյակ զինվորներ էին իջնում: Տարածքը լուսավորում էին լուսարձակները, բայց ես չէի կարողանում համազգեստավոր տղամարդկանց մեջ գտնել հորս…
Թանգարանների միջազգային օրվա առթիվ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերի զինվորներն ու սպաները մայիսի 18-ին այցելեցին 1948 թվականին բացված Գորիսի հնագիտական, երկրագիտական թանգարան: