2017
Մինչև Արցախյան պատերազմի սկսվելը Արմիդա եւ Վլադիկ Մանասյանների ընտանիքն իր մեծ ու փոքր հոգսերով, իր առօրյա ուրախություններով և տխրություններով ապրում էր Աբովյան քաղաքում: Արմատներով արցախցի էին ու ամեն ամառ անպայման այցելում էին հարազատ օրրան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 14 տարի առաջ իշխանության եկավ որպես բարեպաշտ մահմեդական՝ հայտարարելով, որ մտադիր է կոռուպցիան արմատախիլ անել թուրքական քաղաքականությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում դեկտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Արցախում անցկացված զորավարժության շրջանակում վարժանքներ իրականացվեցին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողներն անցան ռազմական հավանական գործողությունների ժամանակ տարբեր իրավիճակներում աշխատելու պատրաստություն։ Անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո նրանք ստացան համապատասխան փաստաթղթեր, հատուկ համազգեստ՝ PRESS գրությամբ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ:
ՀՀ ԶՈՒ թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման առանձին ուսումնական ստորաբաժանման դաշտային պայմաններում հացաթխման գործնական պարապմունքներ էին: Դրանք անցկացվում էին պատրաստության պլանի համաձայն:
Հայ ժողովրդի քաջարի զավակ, լեգենդար զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ ՌԴ եւ Բելառուսի տարբեր քաղաքներում: