#05 (1227) 07.02.2018 – 13.02.2018
«Դիտակետ» ծրագրի արդյունքներն ամփոփելու համար փետրվարի 3-ին պաշտպանության նախարարություն էին եկել 2017թ. ամռանը զորացրված և անանուն հարցմանը մասնակցած 350 երիտասարդներ:
Ձմեռային զորակոչի վերջին օրն է: Հավաքակայանում ամեն ինչ ընթանում է սովորական հունով, մնացած բոլոր օրերի նման ամեն ինչ հստակորեն կազմակերպված է՝ նորակոչիկների դիմավորում-ընդունումից մինչեւ ծառայավայր մեկնում:
Մեր բանակի 26-ամյա տարեդարձի օրերին, վերջին զորակոչիկը ճանապարհվեց զորամաս, ու 2018-ի առաջին զորակոչն ավարտվեց։ Դու ավելի երիտասարդ ես, դու չես տեսել, թե ինչպես կազմավորվեց ազգային բանակը, ինչպես հայ տղամարդիկ խորհրդային բանակի համազգեստի փոխարեն հայկական ազգային բանակի համազգեստ հագան։
Ձմեռային զորակոչը ավարտվեց: Նորակոչիկները կազմ ու պատրաստ գնացին զորամասեր՝ իրենց ավագ ընկերներից ընդունելու հայրենիքի սահմաններն անառիկ պահելու հերթափոխը:
Միջոցառման «դերասանները» մայրաքաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներն էին, դասղեկ Է. Մանուկյանի գլխավորությամբ: Եվ որքան էլ զարմանալի է, միջոցառման ամբողջ ընթացքում նրանք երբեք չսխալվեցին, չշփոթվեցին…