#11 (1233) 21.02.2018 – 27.02.2018
Մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը: Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
«Մուտքը խստիվ արգելվում է». դռան վրա փակցված այս գրությունը հուշում է, որ ՀՕՊ զորամասի ամենագաղտնի հատվածում ենք: Տեսախցիկները վերահսկում են երկար միջանցքը: Գանձապահարան հիշեցնող սենյակում միշտ կիսամութ է. ցերեկային լույսը մեկուսացված է ձգած սեւ վարագույրներով: «Օդային դիրքապահների» հրամանատարական կետն է:
Գնդապետ ՍՈՂՈՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հրամանատարությամբ գործող զորամասը 2017թ. արդյունքների ամփոփումից հետո ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն կատարող լավագույն զորամասերի մեջ ճանաչվել է երկրորդը:
Մարտի 10-ին «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական-երիտասարդական կենտրոնում տրվեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագրի մեկնարկը:
Ինչպես ամբողջ Ազգային բանակում, այնպես էլ գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում կարևորվում է կիրակնօրյա միջոցառումների շրջանակներում ցուցադրական պարապմունքների անցկացումը: