Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (1234) 28.03.2018 – 3.04.2018

«ՀԱՄԵՑԵՔ ՄԵՐ ԴԻՐՔ»

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում ենք: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ մեկնում ենք առաջնագիծ: Գարնանային անձրևները ամբողջ ճանապարհը դարձրել են դժվարանցանելի:

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հավատացյալ եւ հավատարիմ հայորդիներ,
Հարգարժան սպաներ եւ քաջահոգի զինվորներ Հայոց բանակի
Հաղթական հարություն է տոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին 2018 թվականին:

ԲԱՆԱԿՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ՝ ՅՈԹՆԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ

Քննարկումներից ու լրամշակումներից հետո հաստատվեց բանակի արդիականացման 2018-2024 թթ. նոր՝ յոթնամյա ծրագիրը: Մարտի 19-ին հրապարակվեց ռազմավարական ուղեցույց-փաստաթղթի ոչ գաղտնի մասը:

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

«Սեր եւ նվիրում դեպ հայրենիք ներշնչում և սնուցում է հայրենասեր մայրը». – ասում է Գարեգին Նժդեհը: Շնորհակալ ենք, սիրելի՛ մայրեր, հայրենիքին քաջ ու անվախ, հայրենապաշտ ու հայրենատեր որդիներ պարգևելու համար:

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ

Դուռը բացվեց, ու երիտասարդ զինվորականը ներս մտավ` «Մարտական խաչը» կրծքին: Մենք խմբագրի աշխատասենյակում «Հայ զինվորի» գալիք համարն էինք քննարկում: Մի քանի վայրկյան` եւ բոլորս նկատեցինք «Մարտական խաչը»: Ու ասես հրամանով` կտրուկ ոտքի կանգնեցինք: Զինվորականը շփոթված ժպտաց:

ԱԼ ՎԱՐԴԵՐ՝ ԶԻՆՎՈՐԻՑ

Որդիս՝ Արմենը, արդեն զինվոր է, ես՝ զինվորի մայր… ու թե ինչ հույզեր ու զգացողություններ են սրտիս, հոգուս մեջ, կարծում եմ, ինձ լավ կհասկանան միայն զինվորի մայրերը: Ամբողջ օրը, ինչ գործ էլ որ անեմ, առօրյա մեծ ու փոքր հոգսերի մեջ ուշքումիտքս զինվոր զավակիս կողմն են:

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Հայոց բանակի քաջ ու անվախ զինվոր, գրում եմ քեզ այդ տողերը մեծ հպարտությամբ եւ անսահման ոգեւորվածությամբ: