#14 (1261) 3.10.2018 – 9.10.2018
ՀՀ պաշտպանության նախարարի 1992թ. սեպտեմբերի 14-ի հրամանով՝ սեպտեմբերի 19-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը: Կարճ ժամանակում այն դարձավ ՀՀ ԶՈՒ հիմնական ենթակառույցներից մեկը՝ զբաղվելով ինքնապաշտպանական ջոկատներին եւ նոր կազմավորվող զորամասերին ռազմական ու մեթոդական օգնության ցուցաբերմամբ ու մարտի դաշտ մեկնելու համար նրանց նախապատրաստմամբ:
Նրանք բացառիկ կարողություններով օժտված եւ գիտությամբ զբաղվող երիտասարդներ են: Նրանք արդեն ունեն բակալավրի ու մագիստրոսի կոչում, գիտահետազոտական աշխատանք կատարելու փորձն ու հաջողությունները փաստող բազում մրցանակներ ու պատվոգրեր: Նրանք յուրահատուկ զինվորական ստորաբաժանման՝ գիտատեխնիկական վաշտի առաջին զինվորներն են:
Սպիտակագորշավուն, թանձր թուխպը կամաց իջնում է բարձր լեռնագագաթներին՝ է՛լ ավելի խորհրդավոր դարձնելով բարձրադիր տեղանքը: Այստեղ հնարավորություն էր ընձեռված տեսնելու, թե ինչպես են մարզվում մեր բանակի էլիտար՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Շուրջ երկու տասնամյակ առաջ` Հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց, ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումները, և 1996թ.-ից հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր:
ՀՕՊ զորքերի մեծավաստակ հրամանատար, ՀՕՊ վարչության առաջին պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի հետ առաջին անգամ մոտիկից շփվելու բախտ ունեցա ՀՕՊ զորքերի կազմավորման 26-ամյակի օրը: Նա իր ազնվական կեցվածքով, զինվորականների հետ ջերմ ու մտերմիկ վերաբերմունքով և իր անցած զինվորական ուղուց մի քանի ֆանտաստիկ պատմություններով զարմացրեց ինձ: