#15 (1237) 18.04.2018 – 24.04.2018
Ապրիլի 14-ին նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ավիացիայի, ՀՕՊ եւ կապի մասնագետների այս դարբնոցն իր քառորդդարյա պատմության ընթացքում բազում դժվարություններով է անցել՝ նախ ծնվելով եւ թրծվելով պատերազմական թոհուբոհում, այնուհետեւ ձեւավորման ոչ դյուրին ճամփա անցնելով:
Զորամասերում ամբողջ թափով ընթանում են տեսական ու գործնական պարապմունքներ, վարժանքներ: Հատկապես «ծանրաբեռնված» են նախապատրաստական վաշտերը, գումարտակները, որտեղ նորակոչիկներին զրոյից սովորեցնում են զինվորական այբուբենը:
Ապրիլի 10-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվեց 2018թ. ուսումնական տարվա 1-ին եռամսյակը: Ամփոփմանը ներկա էին զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հրամանատարները: Ռազմական խորհրդի նիստը բացեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը:
Զորամասն իր առջեւ դրված մարտական առաջադրանքը դժվարամատչելի պայմաններում է իրականացնում: Թե՛ տեղանքը, թե՛ եղանակը բարդ են, ուստի կարեւոր են կայուն ու հիմնարար գիտելիքները, հմտությունների անընդհատ զարգացումը: Ուսուցումը մեր ամենօրյա գործունեության անբաժանելի մասն է:
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, առաջին խորհրդական Կլեր լը Ֆլեշերը, մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, ֆրանսերենի և մշակույթի հարցերով կցորդ Նատալիա Տսագրիսը այցելեցին Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան:
Ապրիլի 13-ից 16-ը անցկացվեց ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի եզրափակիչ հանրապետական փուլը: Շուրջ հինգ ամիս տևած պայքարի արդյունքում ձևավորվել էին նախորդ` ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերը հաղթահարած թիմերը: