Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#16 (1238) 25.04.2018 – 01.05.2018

1915-2018

…2018 թ. ապրիլի 24-ի լուսաբացը դու դիմավորեցիր զենքը ձեռքիդ, սահմանին։ Այգաբացը օրհնության պես իջնում էր լեռան լանջերին։ Դու նորից անցար Ցավի, Կարոտի, Վրեժի. Սիրո ճամփաներով՝ քայլ առ քայլ, պահ առ պահ, հույզ առ հույզ։ Իսկ այդ ժամանակ Երեւանում դեպի Ծիծեռնակաբերդ էր հոսում մարդկային հեղեղը։

ՕՄԱՐ. ՎԵՐԵԼՔԻ ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Կանգնել ենք կիրճի պռնկին: Մառախուղը թափառում է վեր ու վար. թույլ չի տալիս մի կարգին տեսնեմ Օմարը: «Բա ո՞ւր է կատարը»,-հարցնում եմ գումարտակի հրամանատարին՝ փոխգնդապետ Արսեն Խաչատրյանին, որ, ձեռքերը կրծքին ծալած, նայում է հեռուն:

ԿԱՆԱՉ ԴԱՐՊԱՍՈՎ ՏՈՒՆԸ

Արյունդ քնած էր, հիշողությունդ՝ լուռ։ Դու սովորական երեւանցի էիր, բոլոր հասակակից տղաների նման, Երեւանը քո ծննդավայրն էր, տունը։ Դու չժառանգեցիր պապիդ պանդխտությունը։

ՄԵՐ ԳԵՆԻ ԳԱՂՏՆԻՔԸ

իրան Լոքմագյոզյանը ծնվել է Ստամբուլում: Շուրջ երեսուն տարի է, ինչ Հայաստանում է բնակվում: Օպերային երգիչ է: Աշխատակցում է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամին: Թարգմանիչ է. առաջին անգամ հենց նրա թարգմանությամբ է լույս տեսել Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը:

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ 103 ՏԱՐԻ ԱՆՑ

108 տարեկան Խոսրով պապը ծնվել է Մուսալեռի Քաբուսիե գյուղում՝ Արիստակես և Սիմա Ֆռանգյանների ընտանիքում: Ցեղասպանությունից 103 տարի անց էլ լավ է հիշում իր ընտանիքի գլխով անցած-գնացածը:

ԵՍ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐՍ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ԾԱՌԱՅՈՒՄ

Կրտսեր սերժանտ Եվգինե Ազարյանը զորամասի համակարգչային բաժնի պետն է: Ինձ ուղեկցում է իր մայրիկի՝ դեղատան պետ, ավագ ենթասպա Դիանա Գաբրիելյանի մոտ:

ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ՉԿՈՐՑՆԵԼ ՀԱՎԱՏԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

Շարքային Արսեն Միքայելյանն արդեն 20 ամիս է, ինչ ծառայում է ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ի տարբերություն մյուս զինծառայողների՝ Արսենը բանակ է զորակոչվել ավելի հասուն տարիքում: