#16 (1238) 25.04.2018 – 01.05.2018
Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման շրջանակներում, կայացավ ցուցադրական պարապմունք, որին մասնակցեցին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով պատասխանատու սպաները:
Ապրիլի 13-ին Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին Գորիսի համայնքից Արցախյան ազատամարտում և Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հարազատները, գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի և Սիսիանի հոսպիտալի զինծառայողները, համայնքապետարանի ենթակա կառույցների, Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի աշխատակիցները, Գորիսի ՏԻՄ ղեկավարության ներկայացուցիչները:
Ապագա Հայրապետի համար դժվար էր հրաժեշտ տալ իր այնքան սիրած ուսուցչությանը եւ դառնալ հոգեւորական, բայց ռումինահայերն ավելի հետեւողական եղան իրենց խնդրանքում` համայնքին հենց նման գրագետ ու հեղինակավոր հոգեւոր հովիվ է հարկավոր։
Լեւոն Ապրեսյանի մասին շատ էի լսել: Նա զինվորական էր, սահմանային զորամասերից մեկի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը: Իր ծննդավայր Թալիշ գյուղին, զինվորական ծառայությանը, զինվորներին, զինակիցներին Լեւոն Ապրեսյանի նվիրվածության մասին լեգենդներ էին պատմում:
Հենց սկզբից ասեմ, որ գեներալի անունը միտումնավոր փոխել եմ: Սկզբում ճիշտ էի գրել, բայց որոշեցի փոխել: Ոչ թե նրա համար, որ կարող էի դիպչել նրա զգայուն ինքնասիրությանը կամ ոտնահարել ազգային արժանապատվությունը, ընդհակառակը՝ գեներալն իմ պատմվածքի հերոսն է, ու ես որպես ազնիվ հեղինակ պարզապես չեմ կարող վիրավորել նրան: