#17 (1239) 02.05.2018 – 08.05.2018
1944 թվականն էր, դեկտեմբեր ամիսը։ Ռումինական հողում պատերազմական գործողություններ չկային, հարաբերական խաղաղություն էր, եւ խորհրդային ուժերն ամեն ինչ պահում էին իրենց վերահսկողության տակ։ Խաղաղություն էր տիրում նաեւ հայ համայնքում։
1947 թվականին (հետմահու) Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը 1956թ. վերահրատարակվել է Երևանում:
-Ուզում եմ համազգեստ հագնել,- ասաց անհույզ, անգիր արածի պես ու լռեց: Ո՞ւր կորան բոլոր բառերը: Տանը սրտառուչ ճառ էր պատրաստել, որից քարն էլ կփափկեր:
Տիրան Լոքմագյոզյանը ծնվել է Ստամբուլում: Շուրջ երեսուն տարի է, ինչ Հայաստանում է բնակվում: Օպերային երգիչ է: Աշխատակցում է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամին: Թարգմանիչ է. առաջին անգամ հենց նրա թարգմանությամբ է լույս տեսել Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը: Զբաղվում է նաև Կոմիտասի մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ:
Ես մեր ազգային նվագարաններից ամենաշատը քանոնն եմ սիրում: Քանոնի ձայնը` թրթռուն, վճիտ, զրնգուն, ասոցացվում է արեւելյան հեքիաթի հետ ու ինչ-որ անմեկնելի առեղծված ունի: Երբ առաջին անգամ լսեցի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանին, թվաց` ծիածանի բոլոր գույները՝ բոլոր նրբերանգներով, թափվում են ջրվեժի փրփուրների մեջ: