Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#19 (1266) 07.11.2018 – 13.11.2018

ԲԱՆԱԿԻ ՍՐԱՏԵՍ ԱՉՔԸ. ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր բանակի հզորությունն ու մարտունակությունն ապահովում է գրագետ ռազմական հետախուզությունը: Այն հայթայթում է հստակ տեղեկություններ հակառակորդի ուժերի եւ միջոցների մասին, ապա դրանց հիման վրա ընդունվում են ճիշտ որոշումներ: Ով տեղեկացված է՝ նա պաշտպանված է:

ՀԱՊԿ-Ը ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ՆԵՐՈՒԺԸ

Սվերդլովսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի համատեղ «Անխախտ եղբայրություն-2018» զորավարժությունը:

«ԵՍ ԵՄ», ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՀԶՈՐ ԵՄ

Զրույց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Նրանք հայտնվում են այնտեղ, որտեղ իրենց չեն սպասում և անում են այն, ինչը մարդկայինի սահմաններում անհնարին է: Նրանք չեն սիրում իրենց մասին խոսել. նրանց մասին խոսում են ասք դարձած նրանց գործերը:

ԴԱՐԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ

ԱՄՆ-ում 62 տարեկանում մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Ստորեւ տպագրում ենք մեր հարցազրույցը օլիմպիական չեմպիոն ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

ՈՒ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՄԱՐՏԻ

Քունը չէր տանում: Բոլոր պոստերն ստուգեց. ամեն ինչ ճիշտ էր, ամեն մեկն` իր տեղում: Բայց քունը չէր տանում: Երբ փոքր էր, վարագույրի ճեղքից նայում էր երկնքին, սկսում հաշվել աստղերը եւ անմիջապես քնում էր: …Ինչո՞ւ մանկությունը հիշելիս ամեն անգամ արթնանում է նույն պատկերը: Հայրը բարձրանում էր աստիճաններով: Գլուխը` կախ, թեւերը` թույլ, ոտքերն` ասես մի կերպ շարժելով:

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոգեբանական գործողությունը հակառակորդի դեմ ուղղված յուրօրինակ ազդեցության ձեւ է, արդյունավետ մի զենք, որի կիրառումը երբեմն հնարավորություն է տալիս ընդհանրապես ձեռնպահ մնալու ռազմական ուժից: Դրա՝ ներկայումս լայնորեն կիրառվող եւ կարեւոր տարատեսակներից է տեղեկատվական հոգեբանական զենքը: Վերջինիս կիրառման հիմնական միջոցներից են.