Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#20 (1242) 23.05.2018 – 29.05.2018

ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ ՆՐԱՆՑ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորատեսակը ծնվել, ձեւավորման ոչ դյուրին ճանապարհ է անցել եւ թրծվել է պատերազմի կրակների մեջ: Ամենածանր շրջանում այն բեկում մտցրեց Ադրբեջանի ռազմական ավիացիային հակազդելու գործում: Այժմ արդեն կայացած ու ամրացած ՀՕՊ զորքերը օր ու գիշեր մարտական հերթապահություն են իրականացնում. հսկում հայկական երկու հանրապետությունների օդային սահմանները: Դժվարին, պատասխանատու ու շատ պատվաբեր այս գործը այսօր վստահելի ձեռքերում է: ՀՀ ԶՈՒ կայացած, գործնականում իր դերն ու նշանակությունը հաստատած զորատեսակն օրերս նշեց կազմավորման 26-ամյակը:

ՀՕՊ-Ի ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 19-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկում նշվեց ՀՕՊ զորքերի կազմավորման 26-ամյակը: Հանդիսավոր միտինգի պատվավոր հյուրերից էր ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության առաջին պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը: Այդ օրը զորամաս էին հրավիրվել նաև շուրջ երկու տասնամյակ առաջ՝ Արցախյան պատերազմի օրերին այս զորամասում մարտական հերթապահություն անցկացրած և հաղթանակի գործում իրենց նշանակալի դերակատարումն ունեցած վետերան-հակաօդայինները:

ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ հրետանու զորավարժություն էր: Մայիսի 18-ին անցկացվեց զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր, մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը բարձրացնելը՝ անհրաժեշտության դեպքում նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը լիարժեք կատարելու համար:

ԳՆԴԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝  ՄԵԿ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՎ

Համաձայն 2018թ. մարտական պատրաստության պլանի` մայիսի 14-ից 19-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվեց գնդային զորավարժություն: Թեման էր՝ «Գնդի բերումը մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի: Պաշտպանական մարտի կազմակերպում և վարում: Պաշտպանության ընթացքում ուժերի մի մասով մարտից դուրս գալը, երկրորդ պաշտպանական դիրքում պաշտպանողական մարտի վարումը գիշերային պայմաններում: Մասնակցություն զորամիավորման հակագրոհին, մխրճված հակառակորդի ջախջախում և առաջավոր եզրի վերականգնում…»:

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Մայիսի 18-ին Բերձորում կայացավ տոնական միջոցառում` նվիրված շրջկենտրոնի ազատագրման տարեդարձին: Քաղաքի Արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրում էին շրջանի ղեկավարությունը, քաղաքում գործող ուժային և այլ կառույցների ղեկավարներ, ուսուցիչներ, դպրոցականներ ու հյուրեր տարբեր վայրերից, նաև ԱՄՆ-ից:

ԴՐՎԱԳՆԵՐ 1918թ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

1918 թ. փետրվարին հայ-թուրքական ռազմաճակատի թիկունքում, այն է՝ Արարատյան աշխարհում բռնկված թուրք հրոսակախմբերի զանգվածային զինված ելույթները «խաղաղեցնելուց» հետո, Հայոց Ազգային խորհրդի և Հայկական բանակային կորպուսի գլխավոր ուշադրությունը սևեռվում է ռազմաճակատում ծավալվող ռազմական գործողությունների վրա:

ՀԱՏՎԱԾ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ «ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» ՎԵՊԻՑ

Խռովքի մեջ է Արարատյան աշխարհը… Թուրքը գալիս է նաև Մասսա կողմից… Արաքս Երկարավարսը գժի նման արձակել է իրեն և ահազդու, փրփրած երկինք է նետվում։ Ահեղ շփշփոցով նա ասես գոչում է տեղացի գյուղացիներին. «Ո՞ւր այդպես լեղապատառ, կանգնեցե՛ք, շար-շարոց եղեք տաճիկի հանդիման։ Ահավասիկ, ես ելել, կալանել եմ նրա ճանապարհը, որպեսզի փախուստի փոխարեն կռնակներդ դարձնեք շիփ-շիտակ, բազուկներիդ արյունը կրակ ու բոց շինեք, գլուխներդ վրեժի գնդակ, և երանելի Տղմուտի ափունքի փառքը կրկնակեք այստեղ»։