Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (1268) 21.11.2018 – 27.11.2018

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ, հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿ. ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿԱՊԻՏԱԼԸ

Զրույց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի հետ

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այդ օրը Լեւոնը ժամապահ էր: Լուսադեմին տագնապի ազդանշանը, ինչպես շան ոռնոցն անորոշ տեղից, խաթարեց զորամասի հավասարակշռությունը: Վերեւից տեսավ, թե ինչպես են զինվորներն արագ ներս ու դուրս անում, բեռնատարներում տեղավորում զինամթերքի տուփերը, ինչպես են զրահամեքենաները, մեկը մյուսին հերթ չտալով, դուրս գալիս զորամասից:

ԶԻՆՎԱԾ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔՈՎ

«Հայ ասպետ» հեռուստախաղն արդեն մի քանի տարի է՝ մուտք է գործել բանակ: Զորամասերում գործում են «Հայ ասպետ» կրթամշակութային ակումբներ, որոնց նպատակն է խթանել կրթամշակութային աշխատանքները զինված ուժերում, ընդլայնել զինծառայողների հետաքրքրությունների, նախասիրությունների բավարարման հնարավորությունները, նպաստել հայրենագիտական եւ իրավական գիտելիքների տարածմանը, ազգային հոգեկերտվածքի եւ իրավական աշխարհայացքի ձեւավորմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է

Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից մոտ 900- 2500մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից` Հատիսի լեռնազանգվածներով: