#22 (1244) 06.06.2018 – 12.06.2018
Պաշտպանության նախարարությունը սահմանի նախիջեւանյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է: Մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք ցանկացած փոփոխություն:
-Պարոն մայոր, կընտրեի՞ք զինվորականի մասնագիտությունը, եթե ամեն ինչ նորից սկսեիք:
Գումարտակի շտաբի պետը՝ մայոր Արման Կոստանյանը, ինձ է նայում զարմացած, աչքերը կկոցում է՝ կարծես լսածը մտքում տնտղելով:
-Ինչո՞ւ եք հարցնում:
«Բաղրամյան» զորավարժարանում մայիսի 20-ից մեկնարկել են ինժեներասակրավորային գնդի ուսումնական ստորաբաժանումների ճամբարային հավաքները: Ուսումնական գումարտակի կուրսանտները ամփոփիչ քննություններից առաջ, դաշտային պայմաններում, ամրապնդում են գիտելիքները: Զինծառայողները պետք է հաղթահարեն առաջադրված խնդիրները՝ տեսականից անցնելով գործնականին:
Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալը նշում է իր 25-ամյակը: Հոբելյանը եւս մի առիթ է վերհիշելու անցած ճանապարհը… Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել, անփոփոխ է մնացել միայն նվիրումը…
Գլխավոր ռազմական տեսչության ստուգումներին ընդառաջ 3-րդ զորամիավորումում ընթանում են նախապատրաստական պարապմունքները։ Զորամասի ամբողջ անձնակազմի ընդգրկմամբ հունիսի 4-ին անցկացվեցին մարտավարաշարային պարապմունքներ։ Համաձայն տրված ազդանշանի՝ անձնակազմը դուրս բերվեց նստեցման շրջաններ։
Աշխարհում ամենաշատը երեխաներն ունեն պաշտպանության, սիրո ու խնամքի կարիք: Բերձորի երեխաներն` առավել եւս, որովհետեւ նրանք ապրում են մի երկրում, որի յուրաքանչյուր խաղաղ լուսաբացի եւ անխռով գիշերվա համար մեծերը զօր ու գիշեր զենքը ձեռքին հսկում են հայրենիքի դարպասները:
Հարյուր տարի առաջ հայ ժողովուրդը կենսական նշանակություն ունեցող պատմական հաղթանակ տարավ Սարդարապատում: Հաղթանակ, որը Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերի հետ համատեղ վճռեց ոչ միայն հայ, այլև կովկասյան ժողովուրդներից շատերի ու հատկապես մեր հարևանների ճակատագիրը: Հերոսամարտին և այդ օրերի պատմաքաղաքական կարևոր իրադարձություններին է նվիրված Երվանդ Պետրոսյանի «Սարդարապատ» պոեմ-հերոսապատումը: