Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#22 (1244) 06.06.2018 – 12.06.2018

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՌՕՐՅԱ  ՍԵՄԻՆԱՐ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

Հունիսի 2-ից 4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Եվրոպայի համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ՝ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ Աղվերանի գեղատեսիլ բնության գրկում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցների մասնակցությամբ տեղի ունեցավ եռօրյա սեմինար վերապատրաստում՝ «Զինծառայողներին հոգևոր և հոգեբանական կայունության ապահովում» թեմայով։

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925 թ.-ին` Ժնևում երեխաների իրավունքների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:

ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ

Ինձ միշտ հետաքրքրել են առեղծվածները: Այնտեղ, ուր ստվերներն են, ուր հայացքդ ներս չի թափանցում, կյանք կա: Ցավ, հույս, զգացմունքներ: Երբ փոքր էի, մայրս պատմում էր. «Գալիս է առավոտը, ու Լուսինը դառնում է փոքրիկ, չարաճճի տղա: …Մի անգամ նա խանգարում է տատիկին, որը հաց էր թխում, ու տատը խմորոտ ափով թեթեւ ապտակում է նրան:

ՀԱՂԹԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ

Հաղթող լինելու, հաջողության հասնելու համար անպայման չէ համառորեն երկար ու դժվարություններով լի ճանապարհ անցնել: Հաճախ հաջողության հասնում է նա, ով ճիշտ մտածում եւ իրեն տրամադրում է հաղթանակի: Իսկ ինչպիսի՞ կարեւոր սկզբունքներ կան հաղթողի զինանոցում: Ահա սա է այսօրվա թեման:

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Երեւանի Ռ. Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի աշակերտների նամակները հայ զինվորին

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

Հնդկաձավարը բացառիկ մշակաբույս է, որի հայրենիքը համարվում են Հնդկաստանի և Նեպալի լեռնային շրջանները, որտեղ այն մշակել են մոտ 4 հազար տարի առաջ:

ԿՈՓՈՒՄ Է ՄԱՐՄԻՆԸ, ԱՄՐԱՑՆՈՒՄ՝ ԿԱՄՔԸ

Այսօր Հայաստանում որսորդությամբ զբաղվում են տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության տեր մարդիկ, եւ նրանց շարքերում քիչ չեն նաեւ զինվորականները: Ավելին՝ զինվորական որսորդներն ունեն իրենց միավորումը՝ «Հայզինորսը»: