#25 (1247) 27.06.2018 – 03.07.2018
Մայոր Յուրի Միրզոյանը Արցախյան թոհուբոհն անցած ազատամարտիկ-զինվորականներից է, մասնակցել է նաեւ Ապրիլյան քառօրյային: Արմատներով Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է: Նրա ապրած կյանքն էլ հար ու նման է իր սերնդակիցների կյանքին: Դպրոցն ավարտելուց հետո ուսանող էր Երեւանի բուհերից մեկում, երբ սկսվեց Արցախյան շարժումը:
Պապս Վանում է ծնվել, հայրս` Զահեդանում, ես` Արթին Էմանուելի Սեթյանս՝ Թեհրանում,- ասում է հանդիսավոր: Ու ես մտածում եմ, որ անունը շատ է սազում նրան: Իր նման ձիգ է, արտիստիկ ու ողորկ: Ողորկ բառի վրա ակամա ժպտում եմ ու տնտղում տղայի բծախնդիր խնամված մազերի հավասար զոլերը, նուրբ շրջանակով ակնոցը, հայացքի համառ շեշտերը: Անթերի զինվորական համազգեստը:
Հունիսի 20-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված Շուշիի ազատագրման ժամանակ հերոսաբար զոհված, հետմահու «Արիության», «Շուշիի ազատագրման համար» մեդալների արժանացած Երվանդ Կարապետյանի (Ճուտոյի) ծննդյան 50-ամյակին:
Ինչպես արցախյան ազատամարտում, այնպես էլ ապրիլյան պատերազմում սյունեցի զինվորականներն ու կամավորականները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենց նախնիների արժանի հետնորդն են ու պատրաստ են կյանքը չխնայել ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար:
Կովկասյան ճակատում մարտական գործողություններն սկսվեցին մի փոքր ուշ և այլ զարգացումների համատեքստում: Ռուսական բանակը դանդաղ գործողություններ էր նախապատրաստում այս ճակատում:
Խմբագրությունը հայ զինվորին ուղղված նամակներ ստանում է ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի տարբեր կրթօջախներից։ Այս համարում տպագրում ենք հալեպահայ աշակերտների նամակները:
Գրեթե ամեն շաբաթ պատվիրված հոդված է լույս տեսնում հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի հայերի հեղինակության:
Վերջին նման հոդվածը Փիթեր Թեյզինն է. 2018թ. հունիսի 11-ին Eurasia Review կայքը տեղադրել է նրա` «Ռուսաստանի օտարերկրյա գործակալները Ամերիկայում. Թրամփի կապերը հայ լոբբիստների հետ» վերնագրով հոդվածը: