Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#03 (1225) 24.01.2018 – 30.01.2018

ԶԻՆՎՈՐԸ՝ ՔԱՋ, ՍԱՀՄԱՆԸ՝ ՀՈՒՍԱԼԻ

Մարտական դիրքում մեզ դիմավորեց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արտակ Ավալյանը և ուղեկցեց գետնատնակ: Բայց մինչ գետնատնակ հասնելը, մենք հարկադրված էինք հաղթահարել հենակետի չորքոտանի պահապանների «արգելքը», որոնք, մեքենայից իջնելուն պես, շրջապատեցին ու մի լավ «զննեցին» բոլորիս:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ

Հանրապետական հավաքակայանի դարպասների առաջ հավաքվել են հարազատ-բարեկամ, ընկեր ու ծանոթ՝ բանակ ճանապարհելու իրենց զինվորներին…
Զորակոչ է…

ՕԳՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Խաղաղապահության ոլորտում ՀՀ ներգրավվածության, առաջիկա ծրագրերի ու զարգացումների մասին զրուցել ենք ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի հետ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցան զորամասերի գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարների հնգօրյա հավաքներ, որոնց նպատակը տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով հրամանատարների գիտելիքները խորացնելը եւ նրանց ղեկավարման հմտությունները կատարելագործելն էր:

ՄՇՏԱՊԵՍ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Շուրջ մեկ տարի է, ինչ ծառայում եմ: Ծառայությանս ընթացքում ձեզ պարբերաբար պատմել եմ մեր զորամասի, նրա հրամկազմի մասին: Այժմ թեւակոխել եմ ծառայությանս ամենապատվաբեր եւ ինձ համար նպատակային համարվող փուլը:

ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՀԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՊԱՏԳԱՄՈՎ

Կապիտան Գարիկ Քոչինյանը ծառայում է փոխգնդապետ Հ. Հայրումյանի հրամանատարությամբ գործող զորամասում, մոտոհրաձգային վաշտի հրամանատար է:

ՏԱՐԿԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔՆ ՈՒ ՏԵՍԱԿԵՏՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Ներկա ժամանակներում կրթությունը և գիտությունը պետությունների առաջխաղացման գլխավոր հիմնասյուներից են, հատկապես փոքր և զարգացող այնպիսի պետության համար, ինչպիսին է Հայաստանը: Ուստի, երիտասարդները, ծառայելով գիտությանը, ծառայում են նաև մեր հայրենիքին, որն սկսվում է սահմանից, բայց զարգանում և բարգավաճում է գիտության զարգացմանը նպաստող մեր հայրենակիցների շնորհիվ: