#04 (1226) 31.01.2018 – 6.02.2018
Հունվարի 24-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվեց 2017թ. ուսումնական տարին: Ռազմական խորհրդի նիստը բացեց բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, նշելով, որ այն առանձնահատուկ է, քանի որ հունվարի 22-ից զորամիավորումում է Մայր Աթոռի ջրօրհնյաց Սուրբ խաչը, որը պտտվել է զորամասերով, մարտական դիրքերով: Սուրբ խաչի նշանակությունը ներկայացրեց զորամիավորման հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քահանա Սահակյանը:
Զրուցակիցս էջմիածինցի Գայանե Դավթյանն է: Մասնագիտությամբ ռեժիսոր է, մանկապատանեկան ներկայացումներ է բեմադրում: Գայանեի որդին՝ Արտավազդ Հակոբյանը, տասնյոթ ամիս է՝ ծառայում է առաջնագծում:
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը «Հայաստանի անկախության վերակերտման 100-ամյակ» ծրագրի շրջանակում եւ Հայոց բանակի օրվա առիթով բացել է «Հայոց բանակ» գրքային ցուցահանդեսը: