2018
Վերջին հոդվածներից մեկում Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցի մասին նշել էի, որ «Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, բացի սունի մահմեդականներից, տառապում են խտրականությունից և հալածանքներից….
Միջազգային բանակային խաղերն առաջին անգամ անցկացվեցին 2013թ.: Այն ժամանակ մասնակցում էին Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Այսօր արդեն ավելի քան 30 երկրներից շուրջ 5000 զինվորական է մասնակցում խաղերին:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 3-ին տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի փակման և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, բարձրաստիճան այլ հյուրեր:
Քո լույս ճակատը թող երբեք չամպի,
Հայոց բանակի նորաթուխ զինվոր,
Մայրդ, հայացքը հառած քո ճամփին,
Քեզ հետ է, որդի՛ս, Աստծո ամեն օր:
Զինվորական երդման հանդիսավոր արարողություն է գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Հարազատ-բարեկամ երկար ճանապարհ են կտրել, որ մասնակցեն իրենց զավակների երդման արարողությանը. նրանց զորակոչվելուց հետո անհամբեր սպասել էին այս օրվան, օրերը հաշվել մոտալուտ հանդիպման:
Սարգիս Գեւորգյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երկուսուկեսամյա խմբի առաջին 33 շրջանավարտներից մեկն է: Խումբը կազմված է Հայաստանի պետական բուհերում բարձր առաջադիմությամբ սովորող այն տղաներից, որոնք ցանկանում եմ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնել որպես դասակի հրամանատար` սպայի կոչումով, երկուսուկես տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցելով զինվորական դասընթացների: