2018
Մարիամ Աստվածածնի Վերափոխումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը:
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հուլիսի 30-ին միանգամից 61 զինվորական մկրտվեց` Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: Ժամկետային զինծառայողներ են` թվով 60 հոգի Մատաղիսի զորամասից: 61-րդ մկրտվողն ավագ լեյտենանտ Մարատ Պետրոսյանն է` Ապրիլյան պատերազմում հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած շարքայինը, որին մինչ օրս էլ բոլորը Ուստա մականունով են ճանաչում:
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկրպագությունն այնքան չափազանցված է, որ ամերիկացի բլոգեր Անդրեաս Մոզերը Բաքու և Գյանջա կատարած այցի ժամանակ ամենուրեք բախվել է «մեծ առաջնորդի» հուշարձաններին և շենքերին:
Ռազմական բժիշկներն ու օդաչուները, կապավորներն ու հրետանավորները, հետախույզներն ու հրաձիգները, սակրավորներն ու տանկիստները կանգնած են կողք կողքի: Զինվորականի դժվարին մասնագիտությունը նրանք ընտրել են չորս տարի առաջ, իսկ րոպեներ անց կստանան սպայական վկայականներն ու անվանական դաշույնները: Արդեն գիտեն՝ որտեղ են ծառայելու, եւ պատրաստ են կյանքի նոր փուլին:
Նրանք ընտրել են ռազմիկի մասնագիտությունը: Չորս տարում ձեռք են բերել ենթականերին ուսուցանելու եւ դաստիարակելու հմտություններ, հրամանատարական եւ կազմակերպչական ունակություններ, պատասխանատվություն, ամուր կամք, պատվախնդրություն եւ անսահման սեր գործի նկատմամբ: Հիմա պատրաստի մասնագետներ են:
Արցախ աշխարհի հյուսիսային դարպասները պաշտպանող զորամասերից մեկում ենք՝ «Եղնիկներում»: Հրամանատարի սենյակում զորացրվող զինվորներն են. երկու տարվա ծառայողական կյանքը մի քանի րոպե անց կմնա զորամասի դարպասներից ներս, իսկ բանակային հիշողությունները կտանեն իրենց հետ ընդմիշտ: