Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2018

ՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 5-ից 7-ը 4-րդ զորամիավորման զորամասերի հետ կազմակերպվեց և անցկացվեց շտաբային զորավարժություն՝ կառավարման մարմինների ներգրավմամբ:

ՏՆԻՑ ԲԵՐՎԱԾ ԿՈՆՖԵՏՆԵՐԻ ՀԱՄԸ

Երբ Գրետա Դութը համացանցով ինձ դաշտային գույնզգույն ծաղիկների փունջ ուղարկեց, ես, ազգանունից ու լուսանկարից դատելով, մտածեցի, որ կինը հնդկուհի է, մանավանդ՝ 6-ամյա որդու անունն էլ Ռաջ էր: Ու անգլերեն պատասխանեցի` շնորհակալություն: Հետո Գրետա Դութից մի մեծ նամակ ստացա հայերեն:

ԿԱԹԻԼ, ՈՐ ՕՎԿԻԱՆՈՍ ԱՐԺԵ

Աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանի եւ դուդուկահար Արտավազդ Թադեւոսյանի համագործակցության մասին իմացա համացանցից: Ու սկսեցի տեղեկություններ հավաքել Արտավազդ Թադեւոսյանի մասին:

ԱՌԱՋԱՏԱՐԸ

Գագիկ Քթրյանին առաջին անգամ հանդիպեցի Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, ուր միասին մասնակցում էինք պաշտպանության նախարարության ու Ամերիկյան համալսարանի միջեւ փոխհամագործակցության շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Գագիկն անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունն իր սուր մտքով, դիպուկ խոսքով ու զուսպ կեցվածքով:

ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՈՒՄ

Գորիսում տեղի ունեցավ 5-րդ բրիգադի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողություն: Մասնակցեցին 1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանը, զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության ներկայացուցիչներ, ԵԿՄ վարչության, մարզային և Գորիսի մասնաճյուղերի պատասխանատուներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, պատանի երկրապահներ, բազմաթիվ զինծառայողներ, Գորիսի հասարակության ներկայացուցիչներ:

ՔԱՋԵՐՆ ԵՆ ԳՆՈՒՄ ԳՆԴԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հունիսի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ՝ նվիրված հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Շահմուրադյանին:

«ՄԵԾ ՍՏՐԱՏԵԳ ԷՐ, ԿԱԴՐԱՅԻՆ ՍՊԱ»

1991թ. սեպտեմբերի 13-ին Շահումյանում հայկական ուժերը անցան հակահարձակման: Եռօրյա մարտերի ընթացքում թշնամուց լիովին ազատագրվեց Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղախումբը: Մինչ այդ՝ հուլիսի 15-ին, մեծաքանակ օդուժի եւ զրահատեխնիկայի օգնությամբ խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը (Կիրովաբադի 23-րդ դիվիզիա) ծանր կորուստների գնով (72 սպանված, 3 միավոր զրահատեխնիկա) գրավել էին Էրքեջ գյուղը: