2018
Ապրիլի 13-ից 16-ը անցկացվեց ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի եզրափակիչ հանրապետական փուլը: Շուրջ հինգ ամիս տևած պայքարի արդյունքում ձևավորվել էին նախորդ` ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերը հաղթահարած թիմերը:
Այս տարի լրանում է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 110-ամյակը, որի կապակցությամբ ծրագրել ենք տպագրել հոդվածաշար։
Ինձ թվում էր` այլեւս նման տներ չկան` հնաբույր, տաք ու գույնզգույն, որտեղ անցյալը շնչում է կողքիդ, ամեն անկյունում հուշեր են ապրում, ասքեր ու լեգենդներ: Որտեղ ժամանակները ձուլվել են իրար, ու հիշողության արահետները չեն ավարտվում… Նկարիչներն ավելի բախտավոր են: Կվերցնեն վրձինը, կխառնեն գույներն ու կտավի վրա կպատկերեն ամեն ինչ` բոլոր մանրամասներով` հին, բայց գունավոր գորգերը, մաշված, բայց ազնվական կահկարասին: Բազմերանգ ծաղիկները…
Արցախյան շարժումը, որը վերածվեց ազատագրական պատերազմի, հնարավորություն տվեց ազատագրելու նաև մեր հայրենիքի այն հատվածները, որոնք դուրս էին մնացել ԼՂՀ կազմից: 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին հայոց հաղթական ջոկատները ազատագրեցին պատմական Սյունիքի ու Արցախի՝ Հակարիի ավազանի տարածքները: Նույն ժամանակահատվածում ազատագրվեց նաև Քարվաճառի շրջանը:
Եթե զորքը միայն ՕՄՕՆ-ականներից կազմված լիներ, ապա խնդիրը միանգամայն հեշտ ու հասկանալի կլիներ, բայց գործ ունենալ հրասայլերով զինված խորհրդային զինվորների հետ, այլ բան է նշանակում: Իրավիճակն իրոք աննախադեպ էր, չափազանց ծանր ու պատասխանատու:
Մինչև Թուրքիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, Եվրոպայի ու Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում տեղի ունեցած վերջին ցնցումները, Սիրիան ու Հորդանանը Թուրքիայի հետ կնքել էին ազատ առևտրի և առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր՝ հույս ունենալով օգուտ քաղել նրա զարգացող տնտեսությունից: Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերություններն արագորեն վատթարացան սկսած 2011 թվականից, երբ Թուրքիան աջակցեց իսլամական […]