2018
Սկզբնական շրջանում կին ծառայողները մեր զինված ուժերում այդքան էլ շատ չէին, հիմնականում նրանց գործառույթները սահմանափակվում էին վարչական, բուժսպասարկման օղակներում, իսկ հիմա գրեթե ամեն ոլորտում էլ կհանդիպեք կանանց, նույնիսկ հատուկ նշանակության ստորաբաժանումներում:
Աշխարհում ամենաշատը խաղաղություն մայրերն են ուզում և օրհնաբեր խաղաղությունը պաշտպանելու, պահպանելու համար բանակ են ճանապարհում աշխարհում իրենց համար ամենաթանկը՝ որդիներին:
Մարտի 5-ին Վայք քաղաքում հանդիսավորապես նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Միջոցառմանը ներկա էին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը, ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ…
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձը մեծ շուքով նշվեց գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում: Շնորհալի զինծառայողների ուժերով ենթակա զորամասերում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններներ՝ հուշ-երեկոներ, գրական-գեղարվեստական ցերեկույթներ, որոնք գեղագիտական բարձր ճաշակով ներկայացվեցին անձնակազմերին:
25 տարի առաջ է կազմավորվել ՀՀ ՊՆ N մոտոհրաձգային զորամասը: Այդ առթիվ տեղի ունեցան տոնական միջոցառումներ: Հանդիսավոր միտինգին մասնակցելու համար այստեղ էին բանակաշինության ակունքներում կանգնած, զորամասի կազմավորման գործում մեծ դերակատարություն ունեցած բազմաթիվ զինծառայողներ, որոնց թվում՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գնդապետներ՝ Սերգեյ Գրիգորյանը, Գրիգոր Ղազարյանը, Աշոտ Միքայելյանը, Մելիքսեթ Պողոսյանը, Արտակ Բուդաղյանը, Կարեն Սեդրակյանը, Ալեքսանդր Ցականյանը, Գորիսի Քոլատակ թաղամասի նախկին ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները: