Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2018

«ՔԵԶ ՀԵՏ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՔԵԶ…»

Լիլիթ Ավագյանը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի մայրն է: Առաջին մասնագիտությամբ բուժքույր է, բայց նկարչությունն ու գորգագործությունը միշտ էլ իրենն է համարում: Գորգագործ-նկարչուհին ասում է, որ իր սրտի ողջ սերը, մայրական քնքշանքն ու ջերմությունը նվիրել է իր երկու որդիներին՝ Արամայիսին ու Արսենին:

ԻՆՉՈ՞Ւ Է ՁՈՒԿԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Հունարեն ձուկ` ԻԽՏՈՒՍ /ICQUS/ բառի սկզբնատառերը բացվում են այսպես. «Հիսուս Քրիստոս», «Աստծու Որդի», «Փրկիչ»։ Բառը հինգ տառերի ծածկագիր է՝ նման աքրոստիկոսի.

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Տեառնընդառաջը քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնն է: Հայ առաքելական եկեղեցին այս տոնը նշում է ամեն տարի փետրվարի 14-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո: Հայ եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է տերունի տոնի սկիզբը:

ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՇԱԼԸ

«Երբ մի հետադարձ հայացք եմ նետում մանկությանս, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում, և կարոտը հաճախ է ձգում ինձ դեպի իմ օրրանը, որը սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԻ ՏԱ «ԴԵՅԼԻ ՔՈԼԵՐ»-ԻՆ ԵՎ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆ

Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերին վարձատրում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները:

ՔԵԶ ՀԱՄԱՐ...

-Ես Օմարի բարձունքին եմ, ամպերից, արծիվներից ու կայծակներից վերև։ Դիմացս թշնամին է, նույն վախկոտ թշնամին։ Եղանակը նկարագրելու կարիք չկա, որովհետև 3500 մետր բարձրության վրա ամեն ինչ պարզ է։

ԲԱՐԴ ԴԻՐՔԻ ՊԱՐԶ ՏՂԱՆԵՐԸ

Անտառի համասեռ զանգվածում քարաշեն գետնատնակը միանգամից է աչքի ընկնում: Առանց նախամուտքի, նեղլիկ պատուհաններով, ժլատ լուսավորությամբ, մենակ, բայց ձիգ կանգնած կացարանը պաշտպանական շրջանի ամենաբարդ հատվածում է: Ներսում` ոչ մի ավելորդություն: