2018
Բարեւ, իմ շատ սիրելի զինվոր: Մենք ուրախ ենք քեզանով եւ հանգիստ ենք, որ դու պաշտպանում ես մեր հայրենիքը: Իմ ուսուցչուհին միշտ ասում է, որ մեր հայրենիքի սահմանների խաղաղությունը զինվորներն են ապահովում եւ մեր ուսումը այս պայմաններում անվտանգ է առաջին հերթին քո շնորհիվ:
Բարեւ աշխարհի ամենաանվախ ու քաջ զինվոր, քեզ է գրում Անահիտը: Ուզում եմ քեզ հայտնել, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Շնորհակալ ենք քեզ այդպիսին լինելու համար: Մշտարթուն, արիասիրտ, ամենաթանկ զինվոր, ես ուզում եմ, որ քո այս երկու տարին անցնի շատ արագ:
Փետրվարի 8-ին Հայ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը, որն առնչվում է մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկին, երբ հանուն քաղաքական ու հոգևոր ազատության, հանուն հավատի ու ազգային ինքնագիտակցության պահպանման չարի առաջ դուրս եկան բոլորը՝ զինվորը, հոգևորականը, իշխանն ու հասարակ շինականը:
Արդեն ավանդույթ է դարձել, որ հունվար ամսին զորամասերում ջուր է օրհնվում՝ որպես խորհրդանիշ Հիսուս Քրիստոսի մկրտության: Հունվարի 15-ին Արարատի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը գնդերեց Արթուր սարկավագի հետ զորամասում ջրօրհնեքի կարգ կատարեցին, որի խաչքավորն էր գնդապետ Կ. Սերոբյանը:
Մոխրաթաղը Մարտակերտի շրջանի հերոսական գյուղերից է: Թշնամին մարդկային մեծ կորուստներ է տվել է հենց այս գյուղի մատույցներում: Ամեն տարի մոխրաթաղցի նախկին ազատամարտիկները հավաքվում, այցելում են մարտական դիրքեր, վերհիշում պատերազմից դրվագներ, հիշում իրենց զոհված ընկերներին եւ ամեն անգամ հպարտությամբ նշում, որ իզուր չի հայոց հողը արյունով ներկվել, որ ազատ եւ անկախ երկիր ունենալու համար պետք է պայքարել, պետք է մաքառել:
Մեր առյուծ մայրերը ծնեցին կորյուններ` հերոս զավակներ, որոնց արյան գնով ձեռք ենք բերել հաղթանակ, ազատություն ու անկախություն: Հայրենասիրության ոգին մարտի կոչեց բազմաթիվ երիտասարդների։ Նրանց թվում էր ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, կապիտան Արա Հարությունյանը: