2018
Հունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեցին Երևանի Աջափնյակ համայնքի Գ. Հասրաթյանի փողոցում գտնվող նորակառույց շենքի բնակարանները:
Հայոց բանակի քաջարի զինվորներ, պարոնայք սպաներ, հրամանատարներ, եղբայրներ, մեր սիրելի աշակերտներ, շնորհավորում ենք ձեզ Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ: Հպարտ ենք, որ կարողանում եք անառիկ պահել մեր հայրենիքի սահմանները եւ թույլ չտալ թշնամուն ոտնձգություններ անել:
Հունվարի 28-ի առավոտյան, Գորիսի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, 1-ին զորամիավորման բազմաթիվ զինծառայողներ, Գորիսի համայնքապետարանի և հասարակության ներկայացուցիչներ ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրի հարևանությամբ գտնվող վեհաշուք խաչքարին՝ ի հիշատակ Հայրենիքի համար զոհված հայորդիների:
Հունվարի 24-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվեց 2017թ. ուսումնական տարին: Ռազմական խորհրդի նիստը բացեց բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, նշելով, որ այն առանձնահատուկ է, քանի որ հունվարի 22-ից զորամիավորումում է Մայր Աթոռի ջրօրհնյաց Սուրբ խաչը, որը պտտվել է զորամասերով, մարտական դիրքերով: Սուրբ խաչի նշանակությունը ներկայացրեց զորամիավորման հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քահանա Սահակյանը:
Զրուցակիցս էջմիածինցի Գայանե Դավթյանն է: Մասնագիտությամբ ռեժիսոր է, մանկապատանեկան ներկայացումներ է բեմադրում: Գայանեի որդին՝ Արտավազդ Հակոբյանը, տասնյոթ ամիս է՝ ծառայում է առաջնագծում: