Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#11 (1282) 27.03.2019 – 2.04.2019

ՍԻՐԻ՛Ր, ՈՐ ԱՊՐԵՍ

Արշակ Հովհաննիսյանի անունն առաջին անգամ լսեցի, երբ ապրիլյան պատերազմի օրերին այցելում էի հոսպիտալներում բուժվող մեր վիրավոր զինվորներին. «Արշակի հետ զրուցելուց հետո անկումային տրամադրությունս փոխվեց», «Արշակը հույս տվեց»: «Երբ իմացա, որ Արշակն առանց ոտքերի քայլում է, ամուսնացել է, երեխաներ ունի, որոշեցի ապրել»:

ՈՒԺԵՂ ԲՌՈՒՆՑՔ՝ ՀԱՆՈՒՆ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը մեծ համբավ է վայելում Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատությունների շարքում: Շրջանավարտներից 27-ը արժանացել են հերոսի կոչման, ավելի քան 30-ը՝ գեներալի:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ

Բարեւ Ձեզ «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հանդեսի հարգելի խմբագիր։ Ձեզ գրում է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակչուհի Շողիկ Դավթյանը։

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՄ ԲԱՆԱՁԵՎԸ

Զորամասի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Ժորա Հովհաննիսյանն այս տարի բանակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Մեկ այլ մեդալ էլ փոխգնդապետն ստացել էր Արցախի Հանրապետության նախագահից՝ մարտական անթերի ծառայության համար: Բազմավաստակ սպայի ծառայողական ուղուն ծանոթանալու նպատակով եղանք նրա ծառայավայրում:

ՎԱԶԳԵՆԸ

Մենք միշտ եղել ենք կենտրոնում, շարունակելու ենք մնալ կենտրոնում։ Մենք միշտ եղել ենք շանթարգելի դերում և կշարունակենք մնալ այդպիսին։ Քանի դեռ այս երկրում կա պատերազմի վտանգը, դեռևս կա քաղաքական կատակլիզմների վտանգը, մենք պարտավոր ենք մեր վրա վերցնել բոլոր հարվածները։

«ՍՊԱՐՏԱԿ»` ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՄԱՀԱՊԱՐՏԸ

Օրերս ՀՀ Գրողների միության կլոր դահլիճում կայացավ մեր ժամանակի ճանաչված գրող, թարգմանիչ, արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի նոր` «Սպարտակ» գրքի շնորհանդեսը:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ

Բանակում ազատ ժամանակ զինվորներից շատերն են զբաղվում իրենց նախասիրություններով՝ հետաքրքիր, բովանդակալից դարձնելով ոչ միայն իրենց, այլեւ ծառայակից ընկերների բանակային առօրյան: