#12 (1283) 3.04.2019 – 9.04.2019
Բարև՛ ինձ շա՜տ ծանոթ, բայց և անծանոթ, ինձնից շատ հեռու, բայց և ինձ շատ մոտ, փոքր-ինչ ինձ օտար, բայց շա՜տ հարազատ Ալիկ քեռի: Ես քո քույր Լիլյայի դուստրն եմ` Աստղիկը, որն այժմ ապրում է խաղաղ և կապույտ երկնքի ներքո քո և ընկերներիդ քաջության շնորհիվ: Ես և ընտանիքս այժմ ապրում ենք խաղաղ երկրում քո շնորհիվ: